ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սևերով հաղթեց Կառլսենին

Սևերով հաղթեց Կառլսենին
17.11.2015 | 10:55

Իսլանդիայում ընթանում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց ու կանանց թիմային առաջնությունները: Առաջին տուրում բացարձակ առավելության հասնելով իսլանդացիների նկատմամբ՝ 4:0, երկրորդում մեր տղաները սայթաքեցին ֆրանսիացիների հետ խաղում՝ 1,5:2,5: Վճռական է եղել մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի պարտությունը Մաքսիմ Վաշիե-Լագրավից: Արոնյանի այս ձախողումը իսկական մարզական չարության է վերածվել Նովեգիայի ընտրանու առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ պայքարում: Սև խաղաքարերով նրա պոռթկումը հաղթական է եղել նաև թիմի համար՝ 2,5:1,5: Երեք տուրից հետո կանանց Հայաստանի ընտրանին ունի մեկական հաղթանակ (Լատվիա), ոչ-ոքի (Թուրքիա), պարտություն (Ռուսաստան):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ